Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Ի՞նչն է նպաստում միգրենի սրացմանը. news.am

Ի՞նչն է նպաստում միգրենի սրացմանը. news.am

Միգրենով տառապող մարդիկ հաճախ են ասում, որ այս կամ այն մթերքն օգտագործելիս իրենց մոտ նոպաներ են սկսվում: Ի՞նչ կապ կա միգրենի եւ սննդի միջեւ: Այս հարցն ուսումնասիրած University of California-ի գիտնականները հանգել են եզրակացության, որ առաջին հերթին միգրեն են հարուցում բերանի խոռոչում եւ աղիներում հաստատված մանրէները:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են բերանի խոռոչից վերցված 172 նմուշ եւ կղկղանքի գրեթե 2 հազար նմուշ: Հետազոտության բոլոր մասնակիցները տեղեկացրել են, թե ինչ հաճախականությամբ են ունենում միգրենի սրացումներ: Անտոնիո Գանսալեզը եւ նրա գործընկերները պարզել են, որ միգրենով տառապող մարդկանց բերանի խոռոչում նիտրատների նյութափոխանակությանը նպաստող մանրէների ավելի մեծ քանակություն է պարունակվել, քան այն մարդկանց, ովքեր կանոնավոր գլխացավեր չեն ունենում:

Միգրեն ունեցող հիվանդներից շատերը նշում են, որ գլխացավեր են առաջացնում, օրինակ, շոկոլադը, գինին, երշիկը, նրբերշիկը եւ հազարը: Այս բոլոր մթերքները մեծ քանակությամբ նիտրատներ են պարունակում: Գիտնականները ենթադրում են, որ միգրեն կարող է հարուցել ազոտի օքսիդի կուտակումը, որն առաջանում է բերանի խոոռոչում եղած մանրէների կողմից նիտրատների նյութափոխանակության ժամանակ:

Գիտնականները, սակայն, ընդգծել են, որ իրենք ընդամենը հայտնաբերել են մանրէներիի առկայության եւ միգրենի առաջացման միջեւ կապը, բայց պատրաստ չեն պնդելու, որ հատկապես մանրէներն են մեղավոր գլխացավերի առաջացման համար:

Գիտնականները նախատեսում են հետագայում փորձեր իրականացնել, որոնց ընթացքում միգրենով տառապող հիվանդները կբաժանվեն մի քանի խմբերի՝ կախված այն հանգամանքից, թե նրանց միգրենի հատկապես որ տեսակն է բնութագրական: Գիտնականները կհետազոտեն, թե նիտրատները փոխանակող հատկապես ինչ ֆերմենտներ են բերանի խոռոչում մանրէներն արտադրում, կչափեն ազոտի օքսիդի խտությունը եւ կպարզեն, թե այդ ֆերմենտներն ինչպես են ազդում գլխացավերի առաջացման վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. golovnie-boli.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ